Լոնդոնի «Վեսթ Հեմը» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիփսի հետ։
Կիսապաշտպանը «Վեսթ Հեմի» կազմում վարձավճարով հանդես կգա մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Ֆիլիփսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Լիդսից»: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «քաղաքաբնակների» կազմում մասնակցել է ընդամենը 10 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։