Անգլիական «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոշուա Կիմիխի նկատմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը գրավել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությունը։
Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը Ջոշուայի շուկայական արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում գերմանացին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։