«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է «Ֆուլհեմի» հետ ոչ-ոքին (1:1) և Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալը։
-Ֆուլհեմը տանը լավ աջակցությամբ խաղաց: Մենք պետք է պատրաստ լինեինք պայքարին, շատ լավ սկսեցինք խաղը և լավ գոլ խփեցինք։ Մենք ելք ենք գտել ստեղծված իրավիճակից, ուստի հիմա գնում ենք Ուեմբլի։ Ինչպե՞ս էին խաղում երիտասարդ պաշտպանները։ Ես հպարտ եմ այս տղաներով: Նրանց համար սա ճանապարհի միայն սկիզբն է։ Նման ելույթով եզրափակիչ դուրս գալը շատ լավ է»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































