«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարող է կարիերան շարունակել «Լեսթերում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հայտնի է դարձել, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան անձամբ վստահ է, որ Սենսին կկարողանա օգնել «աղվեսներին» վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանն ընդամենը 4 հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում և արդյունավետ չի գործել։
«Լեսթերը» 28 տուրից հետո 66 միավորով զբաղեցնում է Չեմպիոնշիփի աղյուսակի 1-ին հորիզոնականը։