Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է կրկնակի բարձր աշխատավարձ՝ «Լոկոմոտիվի» համեմատ։
Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը մոսովյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 խաղ և դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։