«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է մերսիսայդցիների պաշտպան Վիրջիլ վան Դեյկի խաղի մասին։
«Անցյալ մրցաշրջանում մենք դիտում էինք մի թիմ, որն ըստ էության ապրում էր իր վերջին օրերը: Այս մրցաշրջանում, կարծում եմ, Վիրջիլը վերադարձել է իր լավագույն մարզավիճակին: Այդպես էլ պետք է լինի, քանի որ «Լիվերպուլն» այժմ բոլորովին այլ թիմ է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Ընթացիկ մրցաշրջանում վան Դեյկը Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մերսեցիները 48 միավորով զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը։