«Սյունիքն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Սյունիք« ՖԱ-ն սկսել է պատրաստվել Առաջին խմբի առաջնության գարնանային շրջանին։
Այդ նպատակով կապանյան թիմը Երեւանում կանցկացնի երկու ստուգողական հանդիպում։ Փետրվարի 4-ին Սյունիքը կհանդիպի Լեռնային Արցախին, իսկ փետրվարի 8-ին՝ Վեստ Արմենիային։
Այնուհետեւ թիմը փետրվարի 11-ին կմեկնի Կիպրոս, որտեղ 14-օրյա ուսումնամարզական հավաքի շրջանակում կունենա ստուգողական հանդիպումներ»,–ասված է հայտարարությունում։