«Միլոուկի Բաքսի» առաջատար Յաննիս Ադետոկունբոն իր համար նոր հոբբի է գտել:
Հարձակվողը որոշել է կիթառ նվագել սովորել: Instagram-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ադետոկունբոն նվագում է Deep Purple-ի Smoke on the Water երգի սկիզբնամասը:
Հիշեցնենք, որ NBA- ի կանոնավոր մրցաշրջանը դադարեցվել էր առնվազն մեկ ամսով ՝ Ռուդի Գոբերի կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Շուտով ախտորոշումը հաստատեց ևս մեկ խաղացողի՝ Դոնովան Միթչելի մոտ: