NBA-ի մի շարք աստղեր որոշել են ստեղծել «միասնական ճակատ», որը կաջակցի 2019/20 մրցաշրջանի վերսկսմանը, որն ընդհատված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ըստ Yahoo Sports-ի, ֆուտբոլիստները հեռախոսազրույցներ են ունեցել և պայմանավորվել են, որ միասին պայքարելու են առաջնությունը ավարտին հասցնելու հնարավորության համար:
Բանակցությունների կազմակերպիչը եղել է «Օկլահոմա Սիթիի» բասկետբոլիստ և խաղացողների ասոցիացիայի նախագահ Քրիս Փոլը: Խոսակցությանը մասնակցել են նաև Յանիս Ադետոկունբոն, Լեբրոն Ջեյմսը, Էնթոնի Դևիսը, Կավայ Լեոնարդը, Քևին Դյուրանտը, Դամիեն Լիլարդը, Ստեֆան Քերին և Ռասսել Ուեսթբրուկը:
Զրույցի ավարտին խաղացողները պայմանավորվել են ձեռնարկել անվտանգության համապատասխան միջոցներ այն բանից հետո, երբ լիգային տրվի կանաչ լույս՝ մրցաշրջանը վերսկսելու համար: Ակնկալվում է, որ աստղային բասկետբոլիստների դիրքերը զգալի կշիռ կունենան լիգայում այլ խաղացողների կողմից որոշումներ կայացնելիս:
NBA- ի մրցաշրջանը դադարեցվել է մարտի 12-ին՝ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո: Մայիսի 8-ից այն քաղաքներում, որտեղ ինքնամեկուսացման ռեժիմը մեղմացվել է, թույլատրվում է մարզումներ անցկացնել՝ որոշակի սահմանափակումներով: