«Արարատ-Արմենիա» ակումբ է վերադարձել 21-ամյա կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանը։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2018-2020 թթ. Նարեկը հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-2-ում, ինչպես նաև` մի քանի խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում։
Ֆուտբոլիստը «Փյունիկի» ակադեմիայի սան է, վերջին 3,5 մրցաշրջաններում հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում։
























































