«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու ռումինական Լիգա 1-ը ներկայացնող «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը համաձայնեցրել են պաշտպան Նանա Անտվիի տրանսֆերը։
Այսպիսով, գանացի պաշտպանն ավարտում է ելույթներն ակումբում, հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։
23-ամյա ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2021 թվականի ամռանը։ Նանա Անտվին թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 87 հանդիպման, որտեղ դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
2022/23 մրցաշրջանում Անտվին թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ Ընթացիկ մրցաշրջանում Անտվին 21 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
























































