«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երմակովը Հայաստանի առաջնությունում հանդես գալու մեծ փորձ ունի: Փորձառու դարպասապահը «Շիրակի», «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» կազմում ընդհանուր առմամբ շուրջ 200 հանդիպման է մասնակցել:
Երմակովը «Արարատ-Արմենիայում» անցկացրել է 1,5 մրցաշրջան։ Ֆուտբոլիստը տարբեր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 50 հանդիպում։
28-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, հանդես է եկել նաև ռուսական «Տորպեդո» (Արմավիր) և «Զենիթ» (Իժևսկ) թիմերում:
























































