«Ուրարտուի» սաներ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը ժամանակավորապես ԲԿՄԱ-ի կազմում հանդես գալուց հետո վերադարձել են «Ուրարտու»:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Սիմոնյանը բանակայինների կազմում էր 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածից։ Այս ընթացքում նա մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Իսկ Խարիտոն Այվազյանը ԲԿՄԱ-ում էր ընթացիկ մրցաշրջանի սկզբից, որի ընթացքում հասցրեց 14 խաղ անցկացնել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
























































