Նիժնի Նովգորոդի «Պարին» սոցիալական ցանցերում հրապարակել է թիմի կազմը, որը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքին։
Նշվում է, որ առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացվի հունվարի 10-ից 23-ը Աջման քաղաքում։ «Պարի ՆՆ»-ը հունվարի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնի հարավկորեաական «Չոնբուկի» հետ։
Թիմի հետ ուսումնամարզական հավաքի է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, որն, ըստ ավելի վաղ տարածված լուրերի, մոտ է «Կրասնոդար» տեղափոխությանը:
























































