Հունվարի 12-ին կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը։ 1/8-րդ եզրափակիչը հաղթահարած թիմերը հետևյալն են՝
ԲԿՄԱ
«Նոա»
«Արարատ-Արմենիա»
«Փյունիկ»
«Վան»
«Կիլիկիա»
Նշենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։
Հավելենք, որ «Ուրարտուն» ու «Շիրակը» Հայաստանի գավաթի խաղարկությունում իրենց ելույթները կսկսեն 1/4-րդ եզրափակչից։
























































