Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Ստեն Վավրինկան զվարճալի գրառում է արել Instagram-ի իր էջում։
Շվեյցարացին «դժգոհել» է, որ միայն թենիս է լավ խաղում։
«Այն պահը, երբ դու գիտակցում ես, որ չես կարող թենիս խաղալ մի ինչ-որ ժամանակ և գիտակցում ես, որ այն միակ սպորտն է, որից լավ ես»,-գրել է Վավրինկան նկարի նկարագրության մեջ։
Հիշեցնենք, որ ATP-ն չեղարկել է մինչև ապրիլի 27-ը կայանալիք բոլոր մրցաշարերը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։