Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան կանխատեսում է արել, թե երբ մարզական բոլոր միջոցառումները կվերադառնան։
«Եթե անկեղծ, ինձ թվում է, որ Ռոլան Գարոսը ավելի մեծ շանսեր ունի անցկացվելու քան US Open-ը։ Հասկանալի է, որ գլխավոր խնդիրը ճանապարհորդելն է։ Թենիսիստները ճանապարհորդում են ամբողջ աշխարհով մեկ, իսկ յուրաքանչյուր երկիր յուրովի է հայտարարում ու չեղարկում կարանտինը։
Մարզական միջոցառումները առաջնային կարևորության հարց չեն, այդ պատճառով էլ դրա մասին մտածում են ամենավերջում։
Հավանական է, որ մրցաշրջանի վերսկսումից հետո բոլորը վնասվածքներ ստանան։ Նման մեծ դադարից հետո ծանրաբեռնվածությունը շատ վտանգավոր է»,-Ստենի խոսքն է մեջբերում Tennis Majors-ը։