Պաշտպան Համլետ Ասոյանը հեռացել է Չարենցավանի «Վանից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագիրը դադարեցվել է երկկողմ համաձայնությամբ։
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը նախորդ տարի ամռանն էր միացել չարենցավանյան թիմին։
Կարիերայի ընթացքում Համլետ Ասոյանը խաղացել է նաև Կապանի «Գանձասարում», Երևանի «Արցախում», «Սևանում», «Լեռնային Արցախում» ու Բեյրութի «Հոմենենթմենում», հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում։