«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածքից հետո սկսել է մարզվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա բրազիլացին հոկտեմբերից չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա կոճի վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, նա խաղադաշտում աշխատել է թիմից առանձին։
Այժմ Կազեմիրոն կարող է ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղի հայտացուցակում։
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին։
























































