ԱՊԼ 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2։1 կամային հաղթանակի հասավ «Լուտոնի» նկատմամբ։
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ադեբայոն առաջ մղեց տանտերերին։ 62-րդ րոպեին Սիլվան հավասարեցրեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Գրիլիշն առաջ մղեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 33 միավորով 4-րդն է ու 4 միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին»։