Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Բետիսին» և ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Առաջին կեսում գոլեր չեղան։
53-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Բելինգհեմը, բայց 66-ին Ռուիբալը հավասարեցրեց այն։
Այս խաղից հետո «Ռեալը» 39 միավորով 1-ին տեղում է, իսկ «Բետիսը» 26 միավորով՝ 7-րդ։