«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է պաշտպան Ժոաո Կանսելուի և կիսապաշտպան Ժոաոի Ֆելիքսի պայմանագրերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Կանսելուն և Ֆելիքսը բարձր մակարդակով են խաղում այն պահից, երբ միացան մեզ: Ակումբը կկարողանա նրանց պահել առաջիկա մրցաշրջաններում։ Մոտ ապագայում մենք նախատեսում ենք բանակցություններ սկսել այս խաղացողների հետ, քանի որ լավ հարաբերություններ ունենք ինչպես «Մանչեսթեր Սիթիի», այնպես էլ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
Կանսելուն Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի, 2 գոլային փոխանցմանհեղինակ։ Ֆելիքսը նույնպես 17 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում (5 գոլ, 3 գոլային փոխանցում):