«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ճանաչվել է Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին մանկունիանցիները բոլոր 3 հանդիպումներում էլ հաղթել էին «Ֆուլհեմի» (1:0), «Լուտոն Թաունի» (1:0) և «Էվերթոնի» (3:0) դեմ խաղում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը։