Ավարտվել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Ուրուգվայի հավաքականին։ Հանդիպումը կայացել է Բուենոս Այրեսում՝ «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հատկանշական է, որ խաղի ընթացքում բախում է տեղի ունեցել Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականների խաղացողների միջև, որին ակտիվ մասնակցություն է ունեցել արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։ Նա նախ հրել, ապա բռնել է ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվերայի կոկորդից։

Արգենտինայի հավաքականն իր առաջին պարտությունն է կրել աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն պահպանել է մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարությունը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։ Ուրուգվայի հավաքականն իր հերթին 10 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։
Հաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ Ուրուգվայը կխաղա Բոլիվիայի հետ։
























































