Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ «ներքնակներն» այս մրցաշրջանում Իսպանիայի Պրիմերայում հաղթելու լավագույն հնարավորություններն ունեն։
«Ատլետիկոն» հավակնո՞ւմ է Լա Լիգան հաղթելուն: Իհարկե, այո։ «Ատլետիկոն» թիվ մեկ ֆավորիտն է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր խաղացող մտածում է այնպես, ինչպես ես»,- Սերեզոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12 տուրից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակել է 28 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Լա Լիգան գլխավորում է «Ժիրոնան», որը 13 խաղից հետո վաստակել է 34 միավոր։
























































