«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը քննարկել կիսապաշտպան Կազեմիրոյի վերաբերյալ առաջարկները, հաղորդում է Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված են սաուդյան ակումբները, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։