Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոսել է այն մասին, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան։
«Ապագայում ես կցանկանայի խաղալ Իսպանիայում, քանի որ սա այն առաջնությունն է, որտեղ ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ, որ ուզում եմ խաղալ տանը: Բայց այս պահին ես շատ երջանիկ եմ Լևերկուզենում։ Ես այստեղ եմ ընդամենը կարճ ժամանակ և ցանկանում եմ ավելի շատ վայելել այն»,- Գրիմալդոյի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Գրիմալդոն Բարսելոնայի սան է:
28-ամյա ֆուտբոլիստը Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2023 թվականի հուլիսին՝ որպես ազատ գործակալ: Գրիմալդոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Գրիմալդոն անցկացրել է 17 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
11 տուրից հետո «Բայերը» 31 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի առաջին հորիզոնականը։ «Բավարիան» երկրորդ տեղում է (29 միավոր):