Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ծնկի վնասվածք է ստացել, հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ բախվել է ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեին, ինչից հետո խաղացողը մնացել է խոտածածկին ընկած և շուտով լքել է խաղադաշտը։ Նշվում է, որ վնասվածքի վերականգնման համար շուրջ վեց շաբաթ կպահանջվի:
Կամավինգան կմեկնի Մադրիդ, որտեղ լրացուցիչ հետազոտություններ կանցնի՝ պարզելու վնասվածքի ախտորոշումն ու լրջությունը։
Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերյան հավաքի շրջանակում կանցկացնի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները։ Նոյեմբերի 18-ին Դեշամի թիմը կխաղա Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 21-ին՝ Հունաստանի ընտրանու հետ։
Վեց խաղից հետո Ֆրանսիան B խմբում 18 միավորով գլխավորում է Նիդեռլանդների հավաքականը (12), ապա Հունաստանը (12), Իռլանդիան (6) և Ջիբրալթարը (0):
Այս մրցաշրջանում Կամավինգան անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։