«Լիվերպուլը» կարող է պայքարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարին, հայտնում է Goal-ը՝ հղում կատարելով AS-ը։ «Լիվերպուլը» ֆրանսիացի հարձակվողին հետևում է 2017 թվականից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» վերջնականապես դուրս է եկել Մբապեի համար մղվող պայքարից։
Նշենք, որ բացի «Լիվերպուլից», Մբապեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բավարիան», որը հունիսի վերջին պատրաստ է ֆրանսիացուն ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս համաձայնագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո: