«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան անհավանական բաներ է արել ֆուտբոլի համար։
«Այն, ինչ Պեպն արել է ֆուտբոլի հետ, անհավանական է: Նա փոխեց այն, բայց ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Բայց դրա պատճառով նա նաև վնասեց ֆուտբոլին, քանի որ շատ մարդիկ այժմ փորձում են ընդօրինակել նրան՝ սեփական ուղին և ոճը զարգացնելու փոխարեն,- արգենտինացու խոսքն է մեջբերել Marca-ն։
36-ամյա Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացել է 2008-ից 2013 թվականներին «Բարսելոնայում»: