«Ռիվեր Փլեյթի» նախկին մարզիչ Մարսելո Գալյարդոն կգլխավորի «Ալ-Իթիհադը»։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Ալ-Իթիհադը» կապ է հաստատել 47-ամյա արգենտինացու հետ այն բանից հետո, երբ «Վուլվերհեմփթոնի» և «Ռեալի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին մերժել է գլխավորել սաուդյան թիմը։
«Ալ-Իթիհադը» նոյեմբերի 8-ին հայտարարել էր գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուին պաշտոնանկ անելու մասին։
13 տուրից հետո թիմը Սաուդյան Արաբիայի առաջնությունում 24 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։