Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է մի քանի մարզիչների անուններ, ովքեր կարող են փոխարինել իրեն թիմի ղեկին։
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել ինձանից հետո: Հավանաբար լավագույններից մեկին:
Անչելոտի, Կլոպ կամ Պոչետինո»,- մեջբերում է արգենտինացի մասնագետին One Football-ը։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն մադրիդյան թիմի գլխավոր մարզիչն է 2011 թվականից։ Կողմերը վերջերս երկարաձգեցին համագործակցությունը մինչև 2027 թվականի կեսերը։