«Մանչեսթեր Սիթին» իր հայացքն է ուղղել Մյունխենի «Բավարիայի» լավագույն խաղացողներից մեկի կողմը: Խոսքը կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի մասին է։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Պրեմիեր լիգայի չեմպիոնի ղեկավարությունը պատրաստվում է մրցակցել Մադրիդի «Ռեալի» հետ խաղացողի տրանսֆերի համար։
Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դեյվիսը կտեղափոխվի վերոնշյալ ակումբներից մեկը։
Ալֆոնսոն պայմանագրային պարտավորություններ ունի «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
























































