Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոստովանել է, որ չի մտածում անհատական մրցանակի մասին։
«Ոսկե գնդա՞կ.․․ Ես այդ մասին չեմ մտածում: Կցանկանայի անհատական մրցանակներ նվաճել, բայց այժմ Ռոդրին ավելի մոտ է դրան։
Իմ գլխավոր նպատակը բարձրակարգ խաղ ցուցադրելն է։ Մենք արդեն նվաճել ենք Եվրո-2024-ի ուղեգիրը, ինչն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ։
Ես նաև կցանկանայի հաջող մրցաշրջան անցկացնել «Ատլետիկոյում», բայց ես չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































