Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե արդյոք ցանկանո՞ւմ է աշխատել որևէ ազգային հավաքականում։
«Ուրիշ ակումբում աշխատելու հնարավորությո՞ւն.․․ Չեմ բացառում։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա։
Ազգային հավաքակա՞ն․․․ Ոչ, դա հաստատ չի լինի։ Դա շատ դժվար է»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում El Larguero-ն։
53-ամյա մասնագետը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է 2011 թվականի դեկտեմբերից։