«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ Էրլինգ Հոլանդի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
«Հոլանդը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»: Նա անհավանական հաջողությունների է հասել, և ես կարծում եմ, որ նա դեռ երկար տարիներ կխաղա մեր թիմում,- Սորիանոյի խոսքը մեջբերում է RAC1-ը։
Այս մրցաշրջանում 23-ամյա նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին Պրեմիեր լիգայում անցկացրած 12 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 28 միավորով առաջին տեղում է։
























































