«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը չի կարողանա մասնակցել «կարմիր սատանաների» հաջորդ ամսվա հանդիպումներին ծնկի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Լուտոնի» հետ հանդիպման ժամանակ (1:0): Այս մասին հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Լուտոնի հետ հանդիպման ժամանակ դանիացի ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 40-րդ րոպեին։ Նրան փոխարինեց Մեյսոն Մաունթը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
























































