Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին կարող է հայտնվել «Պարմայում», տեղեկացնում է Football Insider-ը:
«Պարման» մտադիր է հաջորդ մրցաշրջանում վարձակալել Մաթյուիդիին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մատիուդիի հետ, բայց միայն այն պատճառով, որպեսզի հետագայում վաճառեն այլ ակումբի:
Ֆրանսիացու պայմանագիրը ավարտվում է 2020 թվականին և եթե այն չերկարաձգվի, ապա Մաթյուիդին ազատ գործակալի կարգավիճակով կարող է հեռանալ թիմից:
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում ու դարձել ՝ 2 գոլային փոխանցման հեղինակ: