Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց Ռումինիայի թիմին։
Ռումինացիները խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկական գոլ։
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին 12 խաղում հաղթանակ չի տարել ու միայն մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել։