Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Կարլոս Տևեսը հայտնել է, որ կարիերայի ավարտից առաջ մեկնել է Չինաստան՝ բացառապես իր հարազատների համար գումար վաստակելու համար։
«Ինձ շատերը քննադատում էին Չինաստան տեղափոխության համար, բայց նրանք ոչինչ չգիտեն։ Ես այդ ժամանակ շատ փող էի աշխատում: Բայց ես դա ինձ համար չեմ արել։
Գործակալիս խնդրեցի, որ 15 տուն գտնի ու գնի իմ հարազատների համար, որպեսզի նրանք ապրեն արժանապատիվ պայմաններում։ Ես օգնել եմ 15 ընտանիքի՝ մոտ վեց տասնյակ հոգու։
Ես պարզապես ուզում էի, որ Տևեսների նոր սերունդը մեծանա ավելի լավ պայմաններում, այլ ոչ թե այնպիսի պայմաններում, որոնց միջով ես անցել եմ»,- Տևեսի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը: