WhoScored-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը։
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացողներ են ճանաչվել միանգամից 3 խաղացողներ՝ 8,3 միավորով, այդ թվում՝ Էդգար Սևիկյանը՝ «Նիժնի Նովգորոդից»։