«ՌԲ Լայպցիգի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան 2023/2024 մրցաշրջանը կանցկացնի «Ռեալ Սոսյեդադում», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, «Ռեալ Սոսյեդադը» պահպանում է 27-ամյա խաղացողին գնելու իրավունքը։ Անդրեն «Լայպցիգում» է հանդես գալիս 2021 թվականից, որին միացել է «Այնտրախտից»։ Նախկինում պորտուգալացի հարձակվողը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Սևիլիան», «Միլանը» և «Պորտուն»:
2022/2023 մրցաշրջանում Սիլվան «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրել է 31 հանդիպում Բունդեսլիգայում, խփել չորս գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի, խաղացողի շուկայական արժեքը կազմում է 15 մլն եվրո:
«Ռեալ Սոսյեդադն» անցած մրցաշրջանն ավարտել է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում և այդպիսով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
























































