Բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան պայմանագիր է կնքել «Սան Պաուլոյի» հետ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ռոմանոյի խոսքով՝ խաղացողի և ակումբի պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2023 թվականի ավարտը։ Բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են, և շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։
Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմին միացել է նաև կոլումբացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։
Բրազիլական «Սան Պաուլոյի» սանը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին ՊՍԺ-ից: Մոուրան իր լոնդոնյան թիմի կազմում իր նորամուտի գոլը խփել է «Ռոչդեյլի» դեմ Անգլիայի գավաթի խաղում։ Ընդհանուր առմամբ, «Տոտենհեմի» կազմում բրազիլացի հարձակվողը 221 խաղում դարձել է 39 գոլի հեղինակ։
Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանի շրջանակում 30-ամյա բրազիլացին 2022/2023 մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում՝ ընդհանուր առմամբ խաղալով 140 րոպե և խփելով ընդամենը մեկ գոլ։