Այսօր՝ հուլիսի 30-ին, կկայանա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի` «Կրասնոդար»-«Սոչի» հանդիպումը։ Հանդիպումը կմեկնարկի ժամը Երևանի ժամանակով 21:00-ին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը խաղը կսկսի պահեստայինների նստարանից։
«Կրասնոդար». Սաֆոնով, Պետրով, Ալոնսո, Կայո, Վոլկով, Չեռնիկով, Սպերցյան, Կրիվցով, Բատչի, Ախմետով, Կորդոբա
«Կրասնոդարը» մրցաշրջանը սկսեց առաջնությունում վստահ հաղթանակով (3:1) «Դինամոյի» նկատմամբ, իսկ Ռուսաստանի Fonbet Cup-ում պարտվեց «Սպարտակին» (1:2): Թիմը մարզում է սերբ մասնագետ Վլադիմիր Իվիչը։
«Սոչին» մրցաշրջանը սկսեց երկու անընդմեջ հաղթանակով՝ առաջնությունում սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային» (2:0), իսկ Ռուսաստանի գավաթում հյուրընկալվելիս «Ֆակելին» (3:1): Սոչիի գլխավոր մարզիչն է ռուս Դմիտրի Խոխլովը։
























































