Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով լրջորեն հետաքրքրվախ են Սաուդյան Արաբիայի մի շարք թիմեր։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան իր Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ, սաուդյան ակումբները բարելավել են իրենց առաջարկը. նախկինում Իմոբիլեին տարեկան 20 միլիոն եվրոյի պայմանագիր էին կնքել, այժմ այդ գումարը ավելացել է մինչև տարեկան 25 միլիոն եվրո: Իտալացի հարձակվողին առաջարկվում է պայմանագիր մինչև 2026 թվականը, սակայն առայժմ հստակություն չկա «Լացիոյի» տրանսֆերի չափի մասին։ Առայժմ բանակցությունները դեռ շատ վաղ փուլում են։
2022/2023 մրցաշրջանում Իմոբիլեն «Լացիոյի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 15 միլիոն եվրո։
























































