«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է այն լուրերին, թե «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։
Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»:
«Դուք բոլորդ գիտեք, թե որքան բան արեցինք ակումբը և ես անցյալ տարի՝ Լուկակուին վերադարձնելու համար: Նա մեծ օգնուտ տվեց մեզ։
Նա ստացել է «Ինտերի» ողջ ընտանիքի սերը, հատկապես՝ երկրպագուների։ Այս պատմությունը, հավանաբար, արժանի էր այլ ավարտի, բայց ես շնորհակալ եմ նրան: Երբ նա վերադարձավ վնասվածքից, նա մեզ շատ օգնեց մեր նպատակներին հասնելու հարցում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Pazzidifanta-ն։
























































