«Բարսելոնան» կարող է խզել պայմանագիրը պաշտպան Սերժինյո Դեստի հետ, հայտնում է լրագրող Խավի Միգելը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները պատրաստ են դիմել այս քայլին, եթե ոչ մի ակումբ տրանսֆերային առաջարկ չանի 22-ամյա ամերիկացու համար։
Դեստը կատալոնական ակումբում է 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում»: Նա 14 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում։
Դեստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
























































