Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ավարտին հասցնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է ESPN-ը:
Մադրիդի «Ռեալն» արդեն պատրաստ է ձևակերպել Մբապեի տրանսֆերը, սակայն սպասում է, որ փարիզցիները բանակցելու իրենց պատրաստակամությունը դրսևորեն։
Մադրիդի «Ռեալը» հասկանում է, որ տրանսֆերի գումարը կկազմի ավելի քան 200 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոլոր հավելավճարները։ Մադրիդցիները պատրաստ են 24-ամյա ֆրանսիացուն վեց տարվա պայմանագիր առաջարկել։
Մադրիդի «Ռեալն» ի սկզբանե պատրաստ էր սպասել մինչև 2024 թվականը, որպեսզի Մբապեն ազատ գործակալ դառնա: Բայց հիմա մադրիդյան ակումբում կարծում են, որ հաջորդ ամառ այլ ակումբներ ևս կարող են միանալ տրանսֆերային մրցավազքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ՝ հարձակվող Կիլիան Մբապեին վարձակալելու վերաբերյալ:
























































