Միլանի «Ինտերը» շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։
Ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատել միլանցիների առաջընթացն Ինձագիի գլխավորությամբ վերջին երկու տարիների ընթացքում։
2022/23 մրցաշրջանում «Ինտերը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ մեկ տարի առաջ հաղթեց Ա Սերիան։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, մրցաշրջանի մեկնարկին մոտ միլանյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունիսը։
























































