Կազեմիրոն կարծում է, որ Լիոնել Մեսսին դուր է գալիս բոլոր նրանց, ովորոնք սիրում են ֆուտբոլը։
«Մեսսին թողեց իր հետքը, դա անհնար է հերքել։ Նա միշտ իմ մրցակիցն էր՝ խաղալով «Բարսելոնայում» և Արգենտինայում, նրանից թաքնվել հնարավոր չէր։
Բայց նրանք, որոնք սիրում են ֆուտբոլը, սիրում են Մեսսիին։ Նրա դեմ խաղալը հաճելի էր: Այս տղան խոսքերի կարիք չունի։ Նրանով պարզապես պետք է հիանալ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը, որը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»:
























































